Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Renault բեռնատար ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները Mitsubishi-ի միջից դուրս են բերել դիերը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտաի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և դսակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։