Նոյեմբերի 4-ին, ժամը 04:59-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մաքսատան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խորենացի փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում «Mercedes-Benz E» մակնիշի 18 xx 818 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Ռախմանովիչ) բախվել է կայանած «DAF» մակնիշի DL-504-LD (վարորդ՝ Զեդուբուկի Պեռուլովակից Վրաստանի Հանրապետության քաղաքացի) պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ալեքսանդր Ռախմանովիչը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1993 թ. ծնված Լ. Մ.-ին և 1992 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս է բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գյումրու ԲԿ. Լ. Բ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Լ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը: