Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» տոնավաճառի հարևանությամբ, բախվել են Dodge մակնիշի 29 ՍՏ 129 համարանիշի և Mitsubishi մակնիշի 19 ՍՍ 018 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Dodge-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կամրջի բետոնե սյանը:
Մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը, ում հանձնարարականով պարզվում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի