Սեուլի (Հարավային Կորեա) մետրոպոլիտենում գնացքների բախման հետևանքով տուժել է մոտ 170 մարդ:

Ինչպես հաղորդում է vesti.ru կայքը, տեղական լրատվամիջոցները հայտնել, որ միջադեպը տեղի է ունեցել մետրոպոլիտենի կայարանից ոչ շատ հեռու հատվածում, գնացքներից մեկը դուրս է մղվել ռելսերի վրայից: Բախման հետևանքով ուղևորներն ստիպված են եղել ոտքով անցնել գնացքի ճանապարհը:

 

Նախնական տվյալների համաձայն' լուրջ վնասվածք ստացողներ չկան: Սեուլի մետրոպոլիտենում գնացքների բախման պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է մեխանիկական անսարքությունը: