Սեուլի (Հարավային Կորեա) մետրոպոլիտենում գնացքների բախման հետևանքով տուժել է մոտ 170 մարդ: Վկայակոչելով vesti.ru կայքը, տեղական լրատվամիջոցները հայտնել, որ միջադեպը տեղի է ունեցել մետրոպոլիտենի կայարանից ոչ շատ հեռու հատվածում, գնացքներից մեկը դուրս է մղվել ռելսերի վրայից:

 

Բախման հետևանքով ուղևորներն ստիպված են եղել ոտքով անցնել գնացքի ճանապարհը: Նախնական տվյալների համաձայն' լուրջ վնասվածք ստացողներ չկան: Սեուլի մետրոպոլիտենում գնացքների բախման պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է մեխանիկական անսարքությունը: