ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի (Ջորջիայի նահանգ) միջազգային օդանավակայանն այս տարի սպասարկել Է 100 միլիոն ուղեւորի: «Օդային դարպասների» վարչակազմը դա համարում Է ամենաբարձր ցուցանիշն աշխարհում:

 

Միջոցներ են ձեռնարկվել 100 միլիոներորդ ուղեւորին բաց չթողնելու նպատակով: Այն դարձել Է ամերիկացի Լերի Քենդրիքը՝ Գալֆպորտ քաղաքից (Միսիսիպիի նահանգ): Դեկտեմբերի 27-ին նա նվեր Է ստացել Nissan Altima ավտոմեքենա, Delta ընկերության չվերթի երկու անվճար տոմս եւ 500 դոլարի ընծայական քարտ: Այդ կապակցությամբ Ատլանտայում անցկացրել են հանդիսավոր արարողություն, որի ընթացքում քաղաքագլուխ Քասիմ Ռիդը շնորհավորել Է հաջողակին:

 

Քենդրիքին անցկացրել են կարմիր ուղեգորգով: Նրան լուսանկարել են եւ նկարահանել հեռուստատեսությամբ ցուցադրելու համար:

 

Հարթսֆիլդ-Ջեքսոն օդանավակայանն իրոք առավել ծանրաբեռնվածներից մեկն Է ԱՄՆ-ում եւ աշխարհում: 2012 թվականին նրա ծառայություններից օգտվել Է 95 մլն ուղեւոր, «օդային դարպասներն» ընդունել եւ ուղարկել Է 950 հազար 119 չվերթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: