ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 17-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Համալիր» կոչվող հատվածում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. Դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել UAZ մակնիշի 31 LU 146 պ/հ (վարորդ՝ Տ. Զ) և «Toyota Prado» մակիշի 99 NN 999 պ/հ (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենաները։