Մարտի 30-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները 9 ուղևորի տեղափոխել են ՀՓՋ գիշերելու:

 

***

 

Մարտի 30-ին, ժամը 04.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

 

***

 

Մարտի 30-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գերեզմանատան մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները «Ֆորդ» մակնիշի 19 ՏՏ 484 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

***

 

Մարտի 29-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Երևան ավտոճանապարհին' «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Երևան-Սևան (Մ-4) ավտոճանապարհի 30-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա:

 

***

 

Մարտի 29-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան (Մ-3) ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Նեոպլան» մակնիշի 748 US 34 պետհամարանիշով ավտոբուսը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Սպիտակի ՀՓՋ են տեղափոխել ավտոբուսի 32 ուղևորի:

 

***

 

Մարտի 29-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին՝ Գեղարոտ գյուղի մոտակայքում, ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտեմեքենաները դուրս են բերվել տեղի ուժերով:

 

***

 

Մարտի 29-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա:

 

***

Մարտի 29-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքի 2-րդ ոլորանում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ժամը 19.49-ի դրությամբ արգելափակումից դուրս է բերվել 6 ավտոմեքենա:

 

***

 

Մարտի 29-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում (7-րդ կմ) ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ժամը 17.37-ի դրությամբ արգելափակումից դուրս է բերվել 6 ավտոմեքենա (25 ուղևոր):

 

***

 

Մարտի 29-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ժամը 02.08-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 48 ավտոմեքենա և 40 ուղևորների տեղափոխել են ՀՓՋ գիշերելու: