Փետրվարի 14-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա։