ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 10-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai Sonata» մակնիշի (վարորդ՝ Ռ. Ս.) և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Ա. Պ.) ավտոմեքենաները: