ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 6-9-ը 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից՝ արգելափակված ավտոմեքենաները եղել են Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան քաղաքներում և Տավուշի մարզի Գոշ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։