Փետրվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին,

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում,

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Վարդենիս-Սոթք, Սոթք-Մասրիկ, Սևան-Գեղամավան-Ծաղկունք ավտոճանապարհներին,

Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: