Հունվարի 8-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները միջպետական Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-րդ կիլոմետրում արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 ԼՕ 572 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 7-ին, ժամը 23.49-ին ահազանգ է ստացվել, որ Հ-28 միջհամայնքնային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում' Մարմարիկ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները Հանքավան գյուղի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 31 ԼԼ 067 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 7-ին, ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Ախթամար» թերակղզու մոտակայքում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ (մի մասը հայտնվել է Սևանա լճում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի К077АУ777 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 7-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 25 ST 125 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 7-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան երթևեկելի հատվածից դուրս է եկել և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-24012» մակնիշի 03 SO 613 պետհամարանիշով ավտոմեքենան: