Մարտի 29-ին, ժամը 00.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ-Սարուխան ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 47 OC 007 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

 

***

 

 

Մարտի 28-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21010» մակնիշի 34 CR 935 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

 

***

 

 

Մարտի 28-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 01 OV 055 պետհամարանիշով ավտոմեքենան: