![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/257807.png&w=300&h=200&mt=1706344927)
Հունվարի 26-ին, ժամը 21։45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում մերկասառույցի պատճառով բեռնատարն արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար, որանք շարունակել են ընթացքը: