Դեկտեմբերի 23-ին, ժամը 19։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 33-րդ կմ-ին։
Ժամը 20։55-ից մինչև 22։28-ն փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մարդատար ավտոմեքենա (21 ուղևոր)։