Դեկտեմբերի 12-ին, ժամը 07.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի 35 VU 291 պետհամարանիշով ավտոմեքենան: