Մարտի 19-ին, ժամը 19:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ կցորդիչով բեռնատարն արգելափակվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կցորդիչով բեռնատարը երկկողմանի փակել է ավտոճանապարհը, կան այլ արգելափակված ավտոմեքենաներ։
Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 20 տրանսպորտային միջոց և 49 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։