Դեկտեմբերի 19-ին, ժամը 17։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում արգելափակվել են բեռնատար ավտոմեքենաներ, որոնք խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ խցանվել են մոտ 40 տարբեր մակնիշների մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ժամը 18:10-ից 21։25-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար ավտոմեքենա։