![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/254230.png&w=300&h=200&mt=1684914984)
Մայիսի 23-ին' ժամը 21։36-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի դաշտամիջյան հատվածում UAZ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է «Չաիրներ» կոչվող հատվածում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1993 թ.) և 4 ուղևորի։