ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 13-ին, ժամը 14:10-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ.) :

Հունվարի 13-ին, ժամը 01:45-ին նույն ծառայություն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Քարաբերդ-Մարալիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հունվարի 13-ին, ժամը 01:36-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հին գերեզմանատուն տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai Elantra» մակնիշի  ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Մ.):