ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 13-ին, ժամը 02:12-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքին հարակից դաշտում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

 

Մայիսի 13-ին, ժամը 00։27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ «Ախտա» հացատան մոտակայքում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (2 ուղևոր):

 

Մայիսի 12-ին, ժամը 19:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 13 հասցեում ավտոմեքենա է արգելափակվել ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

 

Մայիսի 12-ին, ժամը 17:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին «Iveco» մակնիշի հատուկ տեխնիկան (մանիպուլյատոր) արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Փրկարարները Հ-1 ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքից ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: