ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 9-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ հատուկ հրշեջ ջոկատի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի օպերատիվ խումբը:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի 29 UT 080 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

Փետրվարի 9-ին, ժամը 05:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 20 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford» մակնիշի 027 UL 64 պետհամարանիշով շտապօգնության ավտոմեքենան: