Փետրվարի 14-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ծաղկաբեր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղերում և Իրինդ-Դավթաշեն, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: