Հալեպ քաղաքում և մերձակա շրջաններում ընթացող թեժ մարտերի ժամանակ կառավարական ուժերի 70 անդամներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Աղբյուրի տեղեկացմամբ' սպանված զինյալների թիվը գերազանցում է 80-ը:

 

 

Սիրիական բանակը վերջին մի քանի օրերի ընթացքում հսկողություն է հաստատել Հալեպի հյուսիսային մի քանի շրջաններ վրա և փակել ճանապարհը թուրքական սահմանի և քաղաքի միջև՝ փորձելով կանխել զինյալների տարածումը:

 

 

Սիրիական աղբյուրի փոխանցմամբ Հալեպի տարբեր թաղամասերում ռմբակոծության հետևանքով փետրվարի 18-ին տասնյակ զոհեր և վիրավորներ են արձանագրվել: Տեղեկություններ չեն հաղորդվում տուժածների թվի կամ ռմբակոծության ենթարկված թաղամասերի վերաբերյալ:

 

 

Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում' «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: