Եգիպտոսում կասեցվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման թերթի գործունեությունը. հայտնում է Ahram Online լրատվական գործակալությունը:

 

Եգիպտոսի ԱԳՆ-ը հրահանգել է դադարեցնել «Ազատություն և արդարություն» թերթի տպագրումը: Այդպիսի որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ Եգիպտոսի կառավարությունը նախօրեին պաշտոնապես «Մուսուլման եղբայրներ» շարժումը ճանաչեց որպես ահաբեկչական կազմակերպություն:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի իշխանությունները «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը որակել են որպես ահաբեկչական շարժում: Այս հայտարարությանը հաջորդել էր շարժման 16 կողմնակիցներին ձերբակալելու հրահանգը: