Tert.am  Եգիպտոսի դատարանը սեպտեմբերի 17-ին որոշել է կալանք սահմանել «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարների հաշիվների և ունեցվածքի վրա, հայտնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով:

 

Եգիպտոսի դատական համակարգի աղբյուրի հաղորդմամբ՝ այս որոշումը երկրի նոր ղեկավարության կողմից իրականացվող՝ իսլամիստներից կազմված նախկին ռեժիմի դեմ պայքարի մի մասն է կազմում:

 

Կալանքի տակ են առնվել շարժման գլխավոր իմամ (մահմեդական կրոնական կամ աշխարհիկ ղեկավար) Մուհամեդ Բադիի, նրա երկու տեղակալների, ինչպես նաև սալաֆիտների թևի ղեկավար Սաուֆաթ Հիգազիի ակտիվները:

 

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, «Մուսուլման եղբայրներ» շարժման գրեթե բոլոր ղեկավարները ձերբակալված են: Իսլամիստ ղեկավարներին մեղադրում են անկարգություններ կազմակերպելու և բռնություն հրահրելու մեջ: