Կահիրեի արվարձաններում բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ: Նրանց թվում կա չորս երեխա: Այս մասին հաղորդում է «Al Arabiya» հեռուստաալիքը:

 

Դեպքի վայրում աշխատում են երկրի արտակարգ ծառայությունների աշխատակիցները: Ավերակների տակ մի քանի տասնյակ մարդ է մնացել:

 

Ըստ նախնական տեղեկությունների` շենքը փլուզվել է վերանորոգման ընթացքում շինարարների խախտումների պատճառով: