Պերմում փլուզված տան փլատակների տակ հնարավոր է ողջ մնացած մարդիկ կան: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ երեք կամ չորս վարձակալ փլատակների տակ է մնացել:
Շենքից արդեն տարհանվել է 55 մարդ: Ինչպես հայտնում է քաղաքի ԱԻՆ-ը, բնակելի շենքում գրանցված է 160 մարդ:
Նշվում է, որ տարհանվածներն այժմ գտվում են Սոլդատովի անվան մշակույթի պալատում:
Քաղաքի ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ Պերմի կենտրոնում բնակելի շենքի անկյունային մասը փլուզվել է շաբաթ առավոտյան, հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 06:13-ին: Վնասվել է ութ բնակարան՝ հինգերորդ հարկից մինչև երկրորդը: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, ինչպես նաև քաղաքի իշխանությունները, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Բեկորների հեռացման մեջ ներգրավված է 38 միավոր սարքավորում: Նաև բացվել է թեժ գիծ, վթարի վայրում աշխատում են հոգեբաններ: