Բրյուսովի անվան համալսարանը փակելու լուրերին զուգահեռ տեղեկություններ շրջանառվեցին նաև այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատրաստվում է գնել բուհի շենքը։
Տեղեկությունը, սակայն, հերքել է Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրել է.
«Սուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում, ինչպես չեն գնել ու չեն գնելու ԵՊՀ-ի շենքը, Մանկավարժական համալսարանի և մնացած բոլոր բուհերի շենքերը։
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր հասկանալու հետ կապված խնդիր ունեն, նորից կրկնեմ. Սուքիասյանները չեն գնում Բրյուսովի շենքը, ինչպես չեն գնել և չեն գնելու ԵՊՀ շենքը, Մանկավարժական համալսարանի շենքը, մյուս համալսարանների շենքերը։ Մի հարց էլ ես ունեմ՝ չե՞ք հոգնում նման ստերով ձեզ վարկաբեկելուց»:
Հիշեցնենք, որ դեռևս մայիսին հայտնի էր, որ ԿԳՄՍ նախագծով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միանալու են Հայկական պետական մանկավարժական համալսարանին։