Եգիպտոսի գլխավոր դատախազությունը փետրվարի 17-ին ռազմական տրիբունալ է հանձնել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 199 ներկայացուցիչների գործերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, մեղադրանքը վերաբերում է 2013թ.-ի ամռանը Սուեզում տեղի ունեցած դեպքերին:
Մեղադրյալների թվում, որոնք պետք է դատապարտվեն մարդկանց հանդեպ բռնությունների և սպանություն իրականացնելու համար, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին է և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հոգևոր ներկայացուցիչ Մուհհամմադ Բադիան:
Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի իշխանությունը տապալվել է 2013թ.-ի ամռանը: Նրա կողմնակից կազմակերպության անդամները փորձում են ամեն գնով վերականգնել «օրինականությունը» և նրան իշխանության բերել: