Եգիպտոսի իշխանությունները որոշել են կառուցել նոր վարչական մայրաքաղաք, որը կգտնվի ներկայիս մայրաքաղաք Կահիրեից դեպի արևելք: Ինչպես հաղորդում է Reuters-ը' այդ ծրագրի իրականացման համար կպահանջվի 5-7 տարի, իսկ նախագիծը կարժենա 45 մլրդ դոլար:

 

Բնակարանաշինության հարցերով նախարար Մուստաֆա Մադբուլիի խոսքով' նոր քաղաք, որի չափերը համեմատելի կլինեն Սինգապուրի հետ, կտեղափոխվեն նախարարությունները, խորհրդարանը և դեսպանատները:

 

Ինչպես հայտարարել են իշխանությունները' նոր մայրաքաղաքի հիմնադրման անհրաժեշտությունը կապված է Կահիրեի գերբնակեցման հետ, որտեղ ապրում է 20 մլն մարդ:

 

Նախագծի առաջին փուլը կիրականացվի 7 տարում:

 

Ըստ Associated Press-ի' արդեն սկսվել է Կահիրեն նոր մայրաքաղաքի հետ կապող ճանապարհի կառուցումը: Թե ինչպես կկոչվի քաղաքը, դեռևս չի հաղորդվում: