Մալայզիայի իշխանությունները մտադրվել են, որ կրկին փորձագետներ ուղարկեն Դոնեցկի մարզ' Boeing-ի կործանման վայր: Ինչպես գրել է New Straits Times-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Հիշամուդդին Հուսեյնին, դա, մասնավորապես, անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի արագացվի ավիաաղետի զոհերի նույնականացման գործընթացը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ողբերգության զոհերի ճանաչումը բավականին բարդ գործընթաց Է, երկրի կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում Է՝ զոհվածների մարմինները հայրենիք հասցնելու համար»,- հայտարարել է Հուսյենը: Զինվորական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել Է, որ իշխանությունները մտադիր են շարունակել մալայզիացիների աճյունների որոնումները:

 

Մալայզիական ավիագծերի Boeing-777-ն Ուկրաինայի արեւելքում աղետի Է ենթարկվել հուլիսի 17-ին: Հանրանավում եղել Է 298 մարդ, նրանցից 193-ը եղել են Նիդեռլանդների քաղաքացիներ, 43-ը՝ Մալայզիայի բնակիչներ: Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել: Ավիաաղետի վայրից Նիդեռլանդներ Է տարվել 228 մարդու աճյուն: Երկու ինքնաթիռներ Քուալա Լումպուր են հասցրել 23 մարդու դի: Եվս մեկ ինքնաթիռ՝ աճյուններով, ինչպես սպասվում Է, Մալայզիա կժամանի օգոստոսի 30-ին: