Եգիպտական ռազմածովային ուժերը, որոնք մասնակցություն ունեն EgyptAir ավիաընկերության Միջերկրական ծովի տարածքում կորած ինքնաթիռի որոնողական աշխատանքներում, որոշել են «սև արկղերի» տեղը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին հաղորդել է ամերիկյան CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով Եգիպտոսի կառավարության աղբյուրին: Ըստ հեռուսաալիքի հաղորդման՝ ներկայում ընթանում են «սև արկղերի» վերականգնման աշխատանքներ, որոնք գտնվում են ծովում՝ նախօրեին ինքնաթիռի ու մարդկանց մասերի հայտնաբերված տեղից ոչ շատ հեռու:

 

 

EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ: