Միջերկրական ծովում գրանցվել Է ազդանշան, որն, ամենայն հավանականությամբ, տալիս Է EgyptAir ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ավիաաղետի հետաքննության հանձնաժողովի հայտարարության մեջ: Ազդանշաններն ընդունել Է օդանավի ինքն ագրիչների որոնումներին մասնակցող La Place ֆրանսիական նավում տեղակայված սարքավորումը:

 

 

EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում Էր Փարիզ-Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել Է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: