Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Արաղչին հերքել է տեղեկություններն այն մասին, թե իր երկիրը զենք է մատակարարել Սիրիային. հինգշաբթի օրը տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Մեկնաբանելով Իրաքի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Իրանը, հնարավոր է, զենք է մատակարարել Սիրիային Իրաքի օդային տարածքով' Արաղչին ասել է, որ իրաքյան կողմը մինչ այժմ ստուգել է մի քանի իրանական ինքնաթիռ, որից հետո հայտարարվել է, թե օդանավում զենք չի հայտնաբերվել: