Իրանը մտադիր Է ավելի մեծ դեր խաղալ գազի համաշխարհային շուկայում, սակայն չի ցանկանում լինել Ռուսաստանի մրցակիցը: Այդ մասին գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մոհամադ Ռեզա Նեմաթզադեն:
«Մենք ցանկանում ենք ապագայում ավելի մեծ դեր խաղալ գազի համաշխարհային շուկայում: Իրանն այսօր բնական գազի ամենամեծ պաշարներն ունի աշխարհում: Մենք աշխատում ենք գազամուղի կառուցման ընդգրկուն նախագծի վրա, որի միջոցով Իսլամական Հանրապետության հարավից «երկնագույն վառելիքը» կմատակարարվի հյուսիս-արեւմուտք, դեպի Թուրքիայի հետ սահման: Արդեն այնտեղից մենք կկարողանանք Էներգակիրն արտահանել Արեւմուտքի երկրներ»,-ասել Է նախարարը:
Իրանն աշխարհի առաջատար երկրներից մեկն Է բնական գազի արդյունահանմամբ: «Հարավային Պարս» հանքավայրի 12 նոր տեղամասերի շահագործմամբ երկրում գազի օրական միջին արդյունահանումը, ինչպես սպասվում Է, 2016 թվականին կհասցվի 1,2 մլրդ խորանարդ մետրի: Ապացուցված պաշարների ընդհանուր ծավալը գնահատվում Է 33,6 տրլն խորանարդ մետր, ինչն այդ ցուցանիշով երկրի համար առաջին տեղն Է ապահովում աշխարհում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: