Շվեյցարական հումքային Glencore թրեյդերը (միջնորդ գնորդ ընկերությունը) դարձել է առաջին արևմտյան ընկերությունը, որն սկսել է բեռնել իրանական նավթը՝ ծովով Եվրոպա արտահանելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը:
Glencore-ի կողմից վարձված բեռնանավը 80 հազար տոննա նավթ է բեռնել Պարսից ծոցում իրանական տերմինալից:
Նշվում է, որ Իրանը ծրագրում է Եվրոպային օրական 300 հազար բարել նավթ վաճառել: