Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի գինը մայիսի 25-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է 54 դոլարից։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։
Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1.59 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 54.23 դոլարի։ Ամերիկյան WTI թեթև նավթի մեկ բարելի արժեքը բարձրացել է 1.17 տոկոսով՝ հասնելով 49.23 դոլարի։