Ճապոնիայում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունն առաջին անգամ գերազանցել Է 80 տարին, ճապոնուհներն այս ցուցանիշով առաջվա պես առաջին տեղն են զբաղեցնում աշխարհում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ են վկայում երկրի աշխատանքի, առողջապահության եւ բարեկեցության նախարարության՝ հուլիսի 31-ին հրապարակված տվյալները:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ 2013 թվականին Ճապոնիայում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմել Է 80,21 տարի, ինչը 0,27 տարով բարձր Է մեկ տարի առաջվա համանման ցուցանիշից:
Այսպիսով, կյանքի տեւողության ցուցանիշով ճապոնացիներն աշխարհում չորրորդ տեղն են զբաղեցրել Հոնկոնգից, Իսլանդիայից եւ Շվեյցարիայից հետո:
Ճապոնիայում կանանց կյանքի միջին տեւողությունը 2013 թվականին աճել Է 0,2 տարով եւ կազմել 86,61 տարի: Դա ճապոնուհիներին թույլ Է տալիս երկարակեցության ցուցանիշով աշխարհի առաջատարի դիրքը պահպանել արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Նախարարությունը նշում Է, որ կյանքի տեւողության աճի վրա ազդում Է բժշկական ապահովագրության եւ սպասարկման համակարգի զարգացումը, երկրի բնակիչների սննդի հավասարակշռված ռացիոնը:
Այս տարվա հունիսին մոլորակի ամենատարեց տղամարդու տիտղոսը, Գիննեսի ռեկորդների գրքի վարկածի համաձայն, անցել Է 111-ամյա Սակարի Մոմոիին: Երկրագնդի վրա ամենատարեց մարդու տիտղոսը պահպանում Է ճապոնուհի Միսաո Օկավան. նա 116 տարեկան Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: