Իսպանիայի պետական պարտքը 2014 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ գերազանցել է1 տրիլիոն եվրոն եւ կազմել երկրի համախառն ներքին արդյունքի 98,4 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 14-ին հաղորդել է Իսպանիայի բանկը:
Ընդամենը տնտեսական ճգնաժամի վեց տարում թագավորության պետական պարտքն աճել է ավելի քան երկու անգամ:
Պետական պարտքի աճի պատճառները, Իսպանիայի Էկոնոմիկայի եւ մրցունակության նախարար Լուիս դե Գինդոսի կարծիքով, «ծառայությունների մատակարարների հանդեպ պարտքի մարման համար ինքնավար մարզերին, ինչպես նաեւ Իսպանիայի բանկերի ֆինանսական կայունացման ծրագրի իրականացման համար լրացուցիչ միջոցների տրմադրման անհրաժեշտությունն Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: