Մոսկվայի բորսայում սեպտեմբերի 1-ին կայացած սակարկությունների ընթացքում ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը մայիսի 5-ից ի վեր առաջին անգամ հաղթահարել Է 49 ռուբլու նշագիծը: Դոլարը թանկացել Է 21 կոպեկով՝ մինչեւ 37,33 ռուբլի: Ըստ որում երկարժույթ զամբյուղի արժեքը, որը բաղկացած Է 0,45 եվրոյից եւ 0,55 դոլարից, աճել Է 24 կոպեկով եւ հասել 42,59 ռուբլու նշագծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

 

Golden Hills-КапиталЪ АМ ընկերության վերլուծական դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սամոյլովան վստահ Է, որ ռուբլու փոխարժեքի աճի միակ պատճառը աշխարհաքաղաքական գործոնն Է:

 

Վերլուծաբանը նշում Է, որ ռուսական արժույթի վրա ճնշում Է գործադրում Ուկրաինայում շարունակվող զինված հակամարտությունը եւ Արեւմուտքի ու Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը: