Իսպանիայի պետական պարտքն այս տարվա երրորդ եռամսյակում աճել է 0,75 տոկոսով եւ կազմել ռեկորդային 1,2 տրիլիոն եվրո՝ երկրի ՀՆԱ-ի 96,8 տոկոսը:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իսպանիայի Բանկին, տնտեսական ճգնաժամի վեց տարվա ընթացքում երկրի պետական պարտքը ավելացել Է ավելի քան երկու անգամ:

 

Առաջին կիսամյակի արդյունքներով՝ Իսպանիայի Բանկը նշել Է, որ երկրի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 98,4 տոկոսը, սակայն 2014 թվականի երրորդ եռամսյակում Եվրահանձնաժողովի պահանջով կատարվել Է եվրոպական երկրների մակրոտնտեսական ցուցանիշների վերահաշվարկ, ինչը ձեւականորեն հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի տոկոսային հարաբերության նվազման:

 

Պետական պարտքի աճը պայմանավորված Է կենտրոնական վարչակազմի եւ ինքնավար մարզերի վարչակազմերի պարտքի ավելացմամբ այն դեպքում, երբ իշխանության տեղական մարմիններն իրենց պարտքը կրճատել են:

 

Իսպանիան պետական պարտքի սպասարկմանն այս տարի կհատկացնի 36,5 միլիարդ եվրո: Այդ գումարը գերազանցում Է, օրինակ, գործազրկության նպաստների եւ առանց աշխատանքի մնացած քաղաքացիների մասնագիտական վերապատրաստման վճարման ծախսերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: