Սերբիայում մոլեգնող ջրհեղեղից վնասը «գերազանցում Է երկրի ՀՆԱ-ի 0,64 տոկոսը կամ 174,5 եվրոն, ինչը Եվրամիության ֆոնդից օգնություն ստանալու նախապայման Է»: Այդ մասին հայտարարել Է Սերբիայի վարչապետ Ալեքսանդար Վուչիչը:
Նրա խոսքով՝ վնասի չափի ճիշտ գնահատում կատարելու համար «թիմեր են հրավիրվել ՄԱԿ-ից եւ Եվրամիությունից»: Վուչիչը հայտնել Է, որ հեղեղումների ընթացքում Սերբիայում տարհանվել Է 31 հազար 879 մարդ, վնասվել կամ քանդվելու սպառնալիքի տակ Է 1763 օբյեկտ, ջրասույզ Է եղել 2260 շենք, չհաշված Օբրենովաց քաղաքը: Ընդհանուր առմամբ ջրհեղեղից տուժել են 39 մունիցիպալիտետ եւ ավելի քան 1,6 մլն բնակիչ:
Վուչիչի տվյալներով՝ ավերվել Է 30 եւ վնասվել 50 խոշոր կամուրջ: Սողանքների եւ սելավների պատճառով վնասվել Է հանրապետական նշանակության ավելի քան 20 եւ հարյուրավոր մունիցիպալ ճանապարհներ:
Իսկ առավել մեծ վնասը հասցվել Է երկրի Էներգետիկական հատվածին եւ գյուղատնտեսությանը, ընդգծել Է Վուչիչը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել Է, որ շուրջ 50 մարդ Է զոհվել Բալկաններում մոլեգնող ավերիչ ջրհեղեղի հետեւանքով, նրանցից 30-ը՝ Սերբիայում: Երկրում եռօրյա սուգ Է հայտարարված:
«Ռուս-սերբական հումանիտար կենտրոնի տվյալներով՝ զոհվել Է 30 մարդ, ավելի քան 15 հազարը տարահանվել Է: Ըստ Աղետների արձագանքման եվրատլանտյան համակարգող կենտրոնի տեղեկատվության՝ Բոսնիայում եւ Հերցեգովինայում <®> զոհվել Է 19 մարդ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ Խորվաթիայում սաստիկ հեղեղման պատճառով գործում Է վտանգի երկրորդ մակարդակը (երեքից): Ջրի բարձր մակարդակը պահպանվում Է Ունա եւ Օրոլժավա գետերում:
Բալկանյան երկրներն ընդգրկած հեղեղումներն առաջացել են երկարատեւ տեղատարափ անձրեւներից: Ներկայում անձրեւը դադարել Է, բայց առավել մեծ վտանգ են ներկայացնում ափերից դուրս եկած գետերը եւ սողանքները, հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: