Սերբիայում հեղեղման պատճառով տարահանվել Է արդեն 30,87 հազար մարդ: Նրանցից շուրջ 13,6 հազարը դուրս Է բերվել Օբրենովաց քաղաքից, որտեղ իրադրությունն ամենածանրն Է: Այս մասին հաղորդել Է երկրի ներքին գործերի նախարարությունը:

 

Ըստ գերատեսչության տվյալների՝ դրությունն առայժմ բարդ Է մնում Կրուպան, Սրեմսկա Միտրովիցա եւ Յամենա քաղաքներում, ինչպես նաեւ Բելգրադի շուրջը: Սավա գետի հոսանքի ուղղությամբ ցածրավայրերում գտնվող բնակավայրերից տարահանումը շարունակվում Է: Էլեկտրակայանների մոտ ջուրը պոմպահանվում Է, շարունակվում Է պաշտպանիչ հողաթմբերի ամրացումը:

 

Մայիսի 20-ին տեղի Է ունեցել Սերբիայի կառավարության հատուկ նիստը՝ նվիրված հեղեղման հետեւանքների վերացման հարցերին: Ինչպես այնտեղ հայտնել Է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, Օբրենովացում հաստատվել Է արդեն 14 մարդու մահը: Երկրում հեղեղման զոհերի ընդհանուր թվի մասին առայժմ չի հաղորդվում:

 

Հարեւան Բոսնիայում եւ Հերցեգովինայում մայիսի 20-ին սգո օր Է հեղեղման հետեւանքով զոհվածների հիշատակին: Շենքերին խոնարհված են պետական դրոշները, չեղյալ են հայտարարված բոլոր համերգային-ժամանցային միջոցառումները, փոփոխություններ են մտցված հեռուստատեսային ալիքների հաղորդումների ցանցում:

 

Ըստ ոստիկանության տվյալների՝ Բոսնիայում եւ Հերցեգովինայում հեղեղման զոհ Է դարձել առնվազն 17 մարդ, նրանց ինքնությունը պարզված չԷ: Եվս 7 քաղաքացի համարվում Է անհայտ կորած: Ըստ որում նշվում Է, որ զոհվածների իրական թիվը կարող Է շատ ավելի մեծ լինել, բայց այն հայտնի կլինի միայն այն բանից հետո, երբ ջուրն ամբողջովին հետ կքաշվի:

 

Ինչպես հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Զլատկո Լագումջիան, «այս տարերային աղետից վնասը զուգադրելի Է միայն պատերազմի հետ»: Հեղեղումների եւ սողանքների պատճառով այս կամ այն կերպ տուժել Է ավելի քան մեկ միլիոն մարդ՝ շուրջ 4 միլիոն բնակչությամբ պետության բնակիչների մեկ քառորդը:

 

Նրա խոսքով՝ ավելի քան 100 հազար բնակելի տուն քանդվել Է կամ դարձել ոչ պիտանի բնակության համար, ոչնչացված են առնվազն 230 դպրոց եւ բուժհիմնարկություն: «Սողանքները բառացիորեն կլանել են մի քանի տասնյակ բնակավայրեր, ավտոմոբիլային ճանապարհների եւ երկաթուղիների հատվածներ»,- ասել Է Լագումջիան: Նա հավելել Է, որ առայժմ «դժվար Է կանխատեսել», թե որքան երկար կտեւեն վերականգնողական աշխատանքները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: