«Ալյանս կուսակցության վարչության անդամ, փաստաբան Սոնա Գուլքանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Շուրջ 5000 հարազատ կորցրած ընտանիքների արցունքները չչորացած, գերիները թշնամու ճիրաններում, սահմանները բարձիթողի վիճակում, սահմանները չճշտված, օր օրի թշնամու կողմից իրականցվող սադրանքներ, վաղվա օրը անապագա….բայց արդեն իշխանական թևից մի պատգամավորուհի հայտարարում է, որ «Լավ կլինի, եթե մի օր ռուսական զորքը Հայաստանից դուրս գա»: Ամբողջ պատերազմի ընթացքում Եվրոպայից լսեցինք միայն «մտահոգ ենք, ցավում ենք»….Մեկը հայ ազգի դարդին դարման չարեց, հիմա էլ թուրքը իր ակտիվ զորավարժություններն է սկսել մեր քթի տակ… Հարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին՝ դա իշխանական տիրույթում համաձայնեցված դիրքորոշում է, թե ձեր քայլական պատգամավորի մոտեցում: Եվ ով է դրա համար պատասխանատվություն կրելու: Հենց այսպիսի քայլերով կազմաքանդեցիք հայ-ռուսական հարաբերությունները, որի հետևանքն էր համազգային ողբերգությունը: Մենք այլևս թույլ չենք տալու, որ իրավիճակի բերմամբ ժողովրդի ճակատագրով խաղ անող կիսագրագետ անհայրենիքները կազմաքանդեն մի կերպ ձևավորովող խարխուլ կայունությունը և նոր պատերազմ հրահրեն իրենց շահադիտական դրդապատճառներով…»։