Սերբիայում հեղեղումների պատճառով ընդհանուր առմամբ տարահանվել Է ավելի քան 25 հազար մարդ: Նրանցից 7,8 հազարն Օբրենովաց քաղաքի բնակիչներ են, որտեղ առավել վտանգավոր իրադրություն Է ստեղծվել: Այս մասին հաղորդել Է երկրի ներքին գործերի նախարարությունը:

 

«Սավա գետի ափերին ընկած շրջաններում հեղեղման սպառնալիքը տակավին չի անցել»,- նախազգուշացրել Է պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը: Նա ճշտել Է, որ Շաբաց քաղաքում, որը գտնվում Է Բելգրադից 87 կիլոմետր հեռավորության վրա, ջուրն անցել Է հողաթմբի միջով: «Սավայում ջրի մակարդակն իջնում Է, բայց վտանգը դեռ չի անցել: Մենք շատ շուտ հանգստացանք, մինչդեռ սպառնալիքը դեռ 3 – 4 օր կպահպանվի»,- հավելել Է գերատեսչության ղեկավարը, որն օժանդակություն Է ցույց տալիս փրկարարական ծառայություններին եւ ՆԳ նախարարությանը տարերային աղետի պայմաններո ւմ:

 

Ըստ ՆԳ նախարարության տվյալների՝ առայժմ բարդ Է մնում իրադրությունը նաեւ Կրուպան, Սրեմսկա Միտրովիցա եւ Յամենա քաղաքներում: Ընդամենը երկրի տարածքում ջրածածկ Է եղել 2 260 օբյեկտ, խորտակման սպառնալիքի տակ են եւս 1 763-ը: Առայժմ առանց Էլեկտրականության Է մնում 26 հազար տնային տնտեսություն:

 

Շաբացի քաղաքային վարչությունը հայտնել Է երկու մարդու մահվան մասին: Մայիսի 18-ին վարչապետ Ալեքսանդր Վուչիչը տեղեկացրել Էր Օբրենովաց քաղաքում 12 զոհվածների մասին: Ավելի վաղ հաղորդվել Էր հինգ զոհերի մասին: Այսպիսով երկրում նրանց ընդհանուր թիվը հասել Է 19-ի: Իշխանությունները ելնում են այն բանից, որ զոհվածների իրական թվաքանակն Էապես ավելի մեծ Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: