«Ռեալը» և «Ատլետիկոն» օգոստոսին Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության երկու հանդիպում կանցկացնեն:

Առաջին խաղը տեղի կունենա «Սանտիագո Բերնաբեում» մարզադաշտում, պատասխան խաղը՝ «Վիսենտե Կալդերոնում»: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Նշենք, որ ակումբներն Իսպանիայի սուպերգավաթը միմյանց հետ կխաղարկեն առաջին անգամ:

«Ատլետիկոն» այս մրցաշարում հաղթել է մեկ անգամ, իսկ «Ռեալը»' ինը:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում, իսկ «Ատլետիկոն» ՝ առաջնությունում: