Եվրամիությունը կվերանայի Սիրիայի դեմ ռազմական էմբարգոյի նկատմամբ իր ունեցած դիրքորոշումը մինչև օգոստոսի սկիզբը. երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտական ղեկավար Քեթրին Էշթոնը:
«ԵՄ արտաքին քաղաքական հարցերով խորհուրդը կվերանայի իր դիրքորոշումը մինչև 2013թ. օգոստոսի 1-ը»,-ասել է նա' պատասխանելով Բրյուսելում լրագրողների հարցերին:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԵՄ դիվանագիտական հարցերով ղեկավար Էշթոնը նշել էր, որ համագործակցության երկրները չեն կարողացել համաձայնության գալ Սիրիային զենք մատակարարելու վրա դրված էմբարգոն չեղյալ հայտարարելու հարցում: Նա նշել էր, որ այս փուլում ԵՄ անդամները քայլեր չեն ձեռնարկի Սիրիայի ընդդիմությանը ռազմական տեխնիկա մատակարարելու ուղղությամբ:
Սիրիայի դեմ ընդունված պատժամիջոցները, որոնց թվում'զենք մատակարարելու վրա դրված էմբարգոն, իրենց ժամկետները սպառում են մայիսի 31-ին: