tert.am ՌԴ Պետդուման մերժել է Կումունիստական կուսակցության պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի առաջարկած փոփոխությունները, որոնց համաձայն առաջարկվում էր զենք մատակարարել Իրանին՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծման դեպքում, տեղեկացնում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով:

 

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը նշել է, որ տվյալ պահին Կալաշնիկովի առաջարկած փոփոխությունների հապճեպ քննարկումը նպատակահարմար չէ: